Ստարտափ Հայաստան

Քույրերը հայկական արտադրության հագուստներ են կարում ընտանի կենդանիների համար․ «Ստարտափ Հայաստան»

Ընտանի կենդանի պահելը մեծ պատասխանատվություն է։ Նրան պետք է կերակրել, խնամել, սիրել, հոգ տանել, բուժել։

Բազմաթիվ ծնողներ հենց միայն այս ամենը գիտակցելով թույլ չեն տալիս իրենց երեխաներին կենդանի պահել տանը, չհաշված մյուս մտահոգությունները։

Խնդրի կարևորությունը գիտակցելով, երկու քույր Անի Նաջարյանն ու Աննա Զաքարյանը որոշել են իրենց բիզնես գաղափարն իրագործել, կենդանիների համար խանութ բացել, այդպիսով հեշտացնել ընտանի կենդանի ունեցող մարդկանց կյանքը, իսկ ովքեր էլ չունեն, ցույց տալ, որ ամեն բան այդքան էլ բարդ չէ։

Ցուցադրել ավելի
Back to top button