Համասփյուռք

Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների կարգավորման խիստ անհրաժեշտություն կա․ «Համասփյուռք»

Հայրենիք-Սփյուռք հարաբերությունները անկախությունից ի վեր տարբեր զարգացումներ են ապրել։ Եղել են ձեռքբերումներ, բացթողումներ և հուսախաբություններ։

Այդ ընթացքում թէ՛ պետական, թե՛ հասարակական հարթության վրա Հայկական սփյուռքի հետ գործակցելու տարբեր կազմակերպություններ երևան եկան։ Տեղի ունեցավ նախարարությունից դեպի գրասենյակ անցում։ Ի՞նչ փոխվեց։

Հարց, որի պատասխանները լսելու համար խոսելու ենք հայրենիքում և նրա սահմաններից դուրս գտնվող ոլորտի տարբեր ներկայացուցիչների հետ։ Վերջերս ի հայտ եկավ Հայաստանի և Սփյուռքի մի խումբ մտավորականների, հասարակական գործիչների կողմից ստեղծված Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների զարգացման նախաձեռնությունը։

Ի՞նչ նպատակներ է հետապնդում նախաձեռնությունը։ Որո՞նք են նախաձեռնության վեր հանած գլխավոր հարցերը։ Ի՞նչ լուծումներ է ակնկալում Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների ներկա հանգրվանում։


«Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների ներկան» թեմայի շուրջ բարձրացված հարցերի քննարկում Երևանից Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների զարգացման նախաձեռնության ներկայացուցիչ Ատոմ Մխիթարյանի հետ։

Ցուցադրել ավելի
Back to top button