Հաղթողը

Սաղսարա՝ խորոտիկ գյուղերի երգն ու պատումը. «Հաղթողը»

«Սաղսարա» վավերագրական նախագծի պրոդյուսեր Անուշ Քոչարյանն իր թիմի հետ գիշերում է գյուղացու տանը, նրա հետ արթնանում, մասնակցում գյուղական առօրյային ու նկարում այն, ինչ կա, ոչ թե այն, ինչ գեղեցիկ կդիտվեր:

Երկար են պատրաստվում որևէ գյուղ այցից առաջ, բայց թիմը, բացի ռեժիսորից, տեղյակ չէ, թե որ գյուղ են այցելում:

Գյուղացին երգում է իր երգը, թիմն էլ անմահացնում է գյուղի կյանքն ու երգին նոր երանգ ու շունչ տալիս:

Այսպես է ծնվում Սաղսարան, որ հատիկ-հատիկ կարդալու դեպքում հնչում է այսպես՝ Սաղ սար ա. ամենը սար է:

Ցուցադրել ավելի
Back to top button