Ծովահայեր

Թուրքիան ջրասույզ է անում հնագույն պատմությունը․ «Ծովահայեր»

Թուրքիան ջրասույզ է անում հնագույն պատմությունը, մի շարք կարևոր հնավայրում կառուցելով արհեստական ջրամբարներ։ Սա պատմական հիշողության սպանդ է՝ «Մնեմոցիդ»։

Ամերիկացի գիտնական Քեյթ Ուոթերփոն «Մնեմոցիդ» եզրույթը հեղինակեց 90 ականների սկզբին, երբ Պարսից ծոցի պատերազմում ամերիկացի զինվորները Իրաքում միտումնավոր ոչնչացնում էին պատմական հուշարձանները։ Այնինչ հարևան Թուրքիան արդեն կատարելագործել էր մեխանիզմները։

«Մնեմոցիդը գենոցիդի առավել սարսափելի տեսակն է՝ ասում է պատմաբան Արթուր Նիկողոսյանը՝ նկատի ունենալով հարևան Թուրքիայում հնագույն հուշարձանների ու բնակավայրերի պլանավորված ջնջումը աշխարհի հիշողությունից։

Արթուր Նիկողոսյան

Միացյալ Նահանգներում «Զորյան» ինստիտուտի տվյալներով 1983-ի դրությամբ թրքացվել էր Հայկական տեղանունների 90 տոկոսը, ինչին հաջորդեց հուշարձանների դիտավորյալ ոչնչացումը։ Ոչ թե հայ պատմաբանները, այլ ՅՈՒՆԵՍԿՕ- ի թվերն են պատմում։

1970-90 ականներին թուրքիայում հիմնովին ոչնչացվեց 464 հայկական պատմական հուշարձան, 252-ը դարձան ավերակ, 197-ն էլ՝ նորոգման կարիք ունեն։ ՅՈՒՆԵՍԿՕ- ն հրապարակեց, Թուրքիան քաղաքականությունը դիվանագիտորեն փոխեց։ Իրականացվեց GAP, որով 35 մլրդ դոլար արժողությամբ 22 ջրամբար կառուցվեց. ջրազույզ արվեցին համամարդկային պատմության համար նշանավոր հուշարձաններն ու բնակավայրերը, որտեղ հայկական վկայություններ կային։

Ջրասույզ արված հուշարձաններից Սասունում գտնվող Հալան Ջեմի բնակավայրը 1991-94-թթ. պեղել է ամերիկյան արշավախումբը։ 12 000 տարվա վկայություններն այժմ Բաթմանի ամբարտակն է պարտակում։

Աղձնիքում Կոմագենեյի  մայրաքաղաքներից Սամոսատը, որտեղ 12 000 տարի առաջ նաև Գյոբեկլի թեփե անունով հայտնի, պորտասարի տաճարի կառուցողներն ու քրմերն են բնակվել, այժմ Աթաթուրքի ջրամբարն է ծածկել։

Փոքր Հայքում Կարակայա ջրամբարը Դեգիմենթեփե պղնձեդարյա հնավայրն է ծածկում։ Ծոփքում Կեբանի ջրամբարն էլ մեր թվարկությունից 240 տարի առաջ Արշամ թագավորի կառուցած մայրաքաղաքը՝ Արշամաշատն է ծածկում իր վկայություններով։

Հասանքեյֆը 214 այլ հուշարձանների և հնավայրերի հետ մնաց Իլիսու ամբարտակի ջրերի տակ.

Back to top button