Ստարտափ Հայաստան

Պատերազմից մեկ ամիս առաջ Ստեփանակերտում բացված բիզնեսը շարունակում է գործել Երևանում․ «Ստարտափ Հայաստան»

Հենրիխը պատերազմից մեկ ամիս առաջ բացեց իր գրախանութը։ Այդ ընթացքում հասցրեց լուրջ հաջողություններ ունենալ Արցախում։ Դա իր տեսակով առաջին գրախանութն էր, որի մասին Հենրիխը երկար էր մտածել, այնքան երկար, որ դեռ փոքրուց միտք ուներ հայրենի Արցախում որևէ լավ բան անել։

Օֆֆլայն հարթակում գրախանութ ունենալը լավ արդյունքներ բերեց, մարդիկ գալիս էին, նայում էին, շոշափում էին գրքերը, հետո նոր գնում։

Հենրիխի պլանները հասկանալի պատճառներով խափանվեցին, բայց մասամբ, օֆֆլայն հարթակում գրախանութ ունենալը չէր նշանակում, որ օնլայնը չպետք է գործի, Հենրիխն այս հարցում հեռատես եղավ, չփակեց օնլայն հարթակը, որի շնորհիվ այսօր կարողացել է փրկել իր բիզնեսը։

Ցուցադրել ավելի
Back to top button