Էկոսֆերա

Արցախում 50 հազար ծառ կտնկվի «1 դոլար = 1 ծառ» բանաձևով․ «Էկոսֆերա»

«Սոսու պուրակ» արգելավայրը գտնվում է ՀՀ պետական սահմաններում և որևէ հատված չի զիջվել կամ կրճատվել. ՇՄՆ

Մեկնարկում է «Մենք ենք մեր ծառերը» արշավն Արցախի անտառներին և էկոհամակարգերին օգնություն ցուցաբերելու նպատակով։

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը իր «Օգնություն Արցախին» ծրագրի շրջանակներում մեկնարկում է «Մենք ենք մեր ծառերը» (We are our Forests) արշավն Արցախի անտառներին և էկոհամակարգերին օգնություն ցուցաբերելու նպատակով:

Հիմնադրամը մշտապես հետևողական է կատարած աշխատանքի արդյունավետության նկատմամբ ու առաջնորդվելով այս գաղափարախոսությամբ և իրականացնելու համար տնկված ծառերի հետագա խնամքը՝ FPWC համագործակցում է «Արցախի բնության հիմնադրամի» (ANF) հետ, որն Արցախում առաջին բնապահպանական ՀԿ-ն է։

Այսպիսով, նվիրաբերելով ընդամենը 1 դոլար 1 ծառ տնկելու համար, հնարավոր կլինի Արցախում տնկել և աճեցնել շուրջ 50 000 ծառ։

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի պահպանության ներքո գտնվող «Սոսու պուրակ» արգելավայրը, որի տարածքը կազմում է 64.2 հա, գտնվում է Հայաստանի Հանրապետության պետական սահմաններում։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ շրջակա միջավայրի (ՇՄ) նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը՝ հերքելով մամուլում շրջանառվող այն լուրերը, թե արգելավայրի կեսն անցել է Ադրբեջանին:

Ցուցադրել ավելի
Back to top button