ԿարևորՀասարակություն

Երևանում թաքստոցներ ու ապաստարաններ կհիմնվեն

Երևանի ավագանու այսօրվա նիստում Երևանի փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ասաց, որ Երևանն ունի մեկ միլիոնից ավելի բնակիչ, և 12 վարչական շրջաններում տեղակայված ստորգետնյա անցումները, որքան էլ կատարյալ վերանորոգվեն, անհրաժեշտության դեպքում այնտեղ չեն կարող պատսպարվել բոլոր բնակիչները։

Նա նաև նշեց, որ Կենտրոն համայնքում ավելի հեշտ է այդ հարցը լուծել, քանի որ կան բազմահարկ շենքեր, որոնք ունեն ավտոկայանատեղիներ, դրանք կարող են ծառայել նաև որպես թաքստոցներ․

«Այս պահին Երևանում կա այդպիսի 4622 բազմաբնակարան շենք, իսկ տնային տնտեսությունների բնակիչները նկուղներն են օգտագործելու որպես թաքստոց»: 

Փոխքաղաքապետի խոսքով՝ Երևանի 12 վարչական շրջաններում կհիմնվեն թաքստոցներ ու ապաստարաններ:

Նա նաև տեղեկացրեց, որ Երևանում շչակների քանակն ավելացվել է 100-ով:

Back to top button