Հաղթողը

Փոքր նախաձեռնությունից մինչև մեծ «Զինվորի տուն» . Հայկուհի Մինասյանը փոխում է զինվորների կյանքը․ «Հաղթողը»

«Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադիր Հայկուհի Մինասյանը լրագրող է, որը ցանկացած խնդիր քննարկելու, վերլուծելու ու դրա մասին բարձրաձայնելու ժամանակ հասկացել է, որ ամեն փոփոխություն սկսվում է անհատից:

Զինվորների վերականգնողական կենտրոնի մոդելը նախադեպը չունի աշխարհում ու այստեղ գալիս են տարբեր երկրներից՝ ուսումնասիրելու փոքրիկ երկրի կարևորագույն փորձը:

Հայկուհին ասում է, որ ամեն բան անում են առանց լուրջ պետական աջակցության, քանի որ բազմաթիվ դիմումները պետական տարբեր կառույցներին՝ օգնել ավելի զարգացնել կենտրոնը, ապարդյուն են եղել:

Ցուցադրել ավելի
Back to top button