Ստարտափ Հայաստան

Մեծ քույրերը փոքրերի համար օրինակ են դարձել և միասին հաջողել բիզնեսում․ «Ստարտափ Հայաստան»

15-ամյա Դիանա և 10-ամյա Հռիփսիմե Բարբարյանները հենց պատերազմի օրերին որոշեցին սկսել իրենց գործը։

Նպատակը վաճառքի գումարը հիմնադրամին փոխանցելն էր։ Քույրերը որոշեցին ինքնուրույն նստել և սովորել թելերով և հուլունքներով թևնոցներ պատրաստելը։

10-ամյա Հռիփսիմեն էլ իր շրջապատն օգտագործում է հօգուտ իրեն։ Դասարանցիներին պատմել է գաղափարի մասին, խնդրել, որ ընկերների շրջանում տարածեն իրենց բիզնես էջը, որպեսզի կարողանան ավելի մեծ ճանաչում ունենալ։

Աղջիկները ոգեշնչվել են իրենց հորաքրոջ աղջիկներից, որոնք էլ իրենց հերթին սեփական բիզնեսն ունեն։

Ցուցադրել ավելի
Back to top button