Համասփյուռք

Սփյուռքը Կահիրեյի հայ մտավորական Ժիրայր Շուշանյանի տեսանկյունից․ «Համասփյուռք»

Հայաստանի վերանկախացումից ի վեր Հայկական սփյուռքը նոր կամուրջներ է ձևավորել հայրենիքի հետ։ Սփյուռքը ինքը վերափոխումների է ենթարկվում։

Ի հայտ են գալիս նոր համայնքներ, նոսրանում են նախկինում մեծ վաստակ ունեցող համայնքները։ Այս զարգացումների համատեքստում անփոփոխ է մնում Սփյուռքում ապրող հայի դերակատարումը։

Նրանց շարքերում հանդիպում են առանձին անհատներ, ովքեր փորձում են իրենց հնարավորությունների սահմաններում ծառայել հայկականության ընդհանուր շահին։

Նրանցից շատերը հայկական հանրության լայն շրջանակներին ծանոթ չեն։ Նրանք տարբեր են՝ ուսուցչից մինչև գործարար, հասարակական-քաղաքական գործչից մինչև հոգևորական։

Կահիրեյում է ապրում Ժիրայր Շուշանյանը։ Ո՞վ է նա։ Ի՞նչ գործունեություն է ծավալել անցյալում։ Ի՞նչ ծրագրեր է իրականացնում այսօր։ Ի՞նչ մտահոգություններ ունի Հայկական սփյուռքի ներկա զարգացումների վերաբերյալ։

Ինչպիսի՞ն է տեսնում Սփյուռքի մոտ ապագան։ «Սփյուռքը Կահիրեյի հայ մտավորական Ժիրայր Շուշանյանի տեսանկյունից» թեմայի շուրջ բարձրացված հարցերի քննարկում Կահիրեյից Ժիրայր Շուշանյանի հետ։

Ցուցադրել ավելի
Back to top button