Հայագիտակ

Քրդերի ու եզդիների ազգային սովորույթներն՝ Աբովյանի աշխատություններում․ «Հայագիտակ»

Այնքան մեծ էր քրդերի հարգանքը Աբովյանի նկատմամբ, որ հյուրընկալող տանը նրան ձի նվիրեցին։

Գրողը գիտեր, թե քրդի համար ձին ինչ թանկ բան է և հրաժարվեց ընդունել։ Հյուրը քրդի համար Աստծո ուղարկածն է, բայց միևնույն ժամանակ նրանք այդ նույն հյուրին կարող էին նաև թալանել ճանապարհին։

Աբովյանն ասում էր, որ ամեն քուրդ մի բանաստեղծ է և իր աշխատության մեջ ներկայացնում է քրդական բանահյուսությունը և պոեզիան։

Քրդերը դավանում են տարբեր կրոնների` շիա, սուննի, երսանիզմ, զրադաշտություն, քրիստոնեություն, եզդիականություն։

Այսօր աշխարհում ապրում է 30-45 միլիոն քուրդ։ Նրանք ցրված են աշխարհի տարբեր երկրներում։

Քրդական ամենամեծ համայնքը գտնվում է Գերմանիայում: Շա՞տ են փոխվել արդյոք քրդերի ու եզդիների ազգային սովորույթները, կենցաղը Աբովյանի նկարագրածի համեմատությամբ։

Ցուցադրել ավելի
Back to top button