

Երգչուհի Արփի Ալտոն, որ մեծացել է դաշնակահարուհու և գեղանկարչի ընտանիքում, դաշնամուր նվագել սկսել է երեք տարեկանից:
Կատակում է, թե մասնագիտության ընտրության հարցում այլընտրանք երբևէ չի ունեցել, քան արվեստը:
Մայրը եվրոպական երաժշտության սիրահար է, իսկ Արփին իր յուրատիպ երաժշտական ձեռագրով մշակում ու մարդկանց է ներկայացնում թե՛ ջազային ստեղծագործություններ, թե՛ հայկական մաքրամաքուր երգեր: