Ռետրո ակումբ

Համարձակ ու անկանխատեսելի անհատականություն՝ Ֆրեդի Մերքյուրի․ «Ռետրո ակումբ»

Նրա իսկական անունն է Ֆարուխ Բուլսարա, բրիտանական լեգենդար «Queen» ռոք խմբի մենակատար, երգերի հեղինակ, ում կատարողական ոճն առանձնանում էր բեմական արտիստիկ խառնվածքով, և ով երաժշտության մեջ ակնհայտորեն հիշվում է լայն դիապազոն ընդգրկող ձայնի հզորությամբ` գերազանցելով չորս օկտավա բարձրությունը:

Ֆրեդին է խմբի մի շարք հիթային երգերի հեղինակը` Bohemian Rhapsody, Killer Queen, Somebody to Love, Crazy Little Thing Called Love, Don’t Stop Me Now, We Are The Champions և այլն:

Նրան վստահորեն կարելի է համարել իր ժամանակի խորհրդանիշներից մեկը, համարձակ ու անկանխատեսելի անհատականություն, ում հաջողվում էր բեմում հասնել անկարելիին:

Համերգների ժամանակ նույնիսկ խմբի անդամներն էին հանդիսատես դառնում, թե ինչպես էր նա կարողանում դուրս գալ նախապես ծրագրված շրջանակներից ու ենթարկել իրեն և բեմը, և դահլիճը, և երաժիշտներին:

Ֆրեդի Մերքյուրի․ <<Բոլոր ժամանակների լավագույն արտիստները>> շարքում Ռետրո Ակումբն այսօր անդրադառնալու է լեգենդար արտիստին։

Back to top button