Դասական երաժշտությունը և մենք

Դեբյուսին և նրա «Լուսնի լույսը» նոկտյուրնը․ «Դասական երաժշտությունը և մենք»

Ֆրանսիացի նշանավոր երգահան, երաժշտական քննադատ Կլոդ Դեբյուսի, նրա ամենահայտնի ստեղծագործություններից է «Լուսնի լույսը» նոկտյուրնը: Կենսագրական տվյալներ, փաստեր այն մասին, թե ինչպես ընդդիմանալով բոլորին կոմպոզիտորը ընտրեց իր ուրույն ճանապարհը երաժշտության մեջ:

Իմպրեսիոնիզմի վառ ներկայացուցիչ համարվող Դեբյուսիին դուր չէին գալիս երաժշտական արվեստի սահմանափակումները:

«Երաժշտության հանդեպ կրքոտ սերն է դրդում ինձ ազատագրել այն խեղդող, անպտուղ, ավանդույթներից։ Արվեստի գործերը կանոններ են հորինում, բայց կանոնները՝ բնավ երբե՛ք արվեստի գործեր»,-ասում էր Դեբյուսին:

Կոմպոզիտորը համարում էր, որ երաժշտությունն այն արվեստն է, որն ամենից մոտ է բնությանը իր բազմերանգությամբ ու փոփոխականությամբ և սխալ էր համարում ստեղծագործ մարդուն ինչ-որ ուղղության շրջանակների մեջ դնել:

«Լուսնի լույսը» այն եզակի կոմպոզիցիաներից մեկն է, որը թույլ է տալիս մարդուն ոչ թե կռիվ տալ՝ պայքարել ճակատագրի հետ, այլ վայելել կյանքի յուրաքանչյուր պահը:

Ի վերջո, երջանկությունը գիտակցության մեջ է, ներկայի մեջ:
Անկախ նրանից կախարդական գիշեր է, թե արեւածագ, դու ապրում ես միայն այն ժամանակ, երբ կարող ես զգալ այս աշխարհը:

Ըստ Դեբյուսիի. «Երաժշտությունը կարիք չունի մարդկանց խորհելու մղել․․․ բավական կլինի, եթե երաժշտությունն օգնի նրանց, որ վերանան իրենք իրենցից ու ամենօրյա հոգսերից»:

Back to top button