Էկոսֆերա

Պատերազմի հետևանքները՝ շրջակա միջավայրի վրա․ «Էկոսֆերա»

Չնայած պատերազմների բնապաահպանական հետևանքները կարևոր թեմա է, սակայն պետք է փաստել, որ այն անտեսվում է աշխարհում։

«Արցախյան պատերազմի ազդեցությունը՝ շրջակա միջավայրի վրա» թեմայի շուրջ զրույց Շրջակա միջավայրի կառավարման մասնագետ, «Կանայք հանուն կլիմայի և էներգետիկայի» ՀԿ նախագահ Նունե Սաքանյանի հետ ։

«Պատերազմի արդյունքում շրջակա միջավայրի վրա ազդեցությունը բազմաչափ է։

Օրինակ՝ ռումբերն ու հրթիռները նպաստում են խառնարանների ձևավորմանը, հողի խտացմանը և էրոզիայի առաջացմանը, ինչպես նաև հողի աղտոտմանը՝ թունավոր և վտանգավոր մնացորդներով»,-ասաց մասնագետն ու հավելեց․
«Քիմիական զենքի օգտագործումը նպաստում է անտառների կրճատմանը, հետագայում նաև փոփոխության կենթարկվեն հողօգտագործման օրինաչափումները՝ բացառելով հողի և արտադրանքի օգտագործումը երկարաժամկետ կտրվածքով։

Բացի դրանից, ջրի աղտոտումը ևս հավանական է։ Կիրառված քիմիական տարրեր պարունաակող զինատեսակը կարող է նպաստել ջրի երկարաժակետ աղտոտմանը, ինչն էլ իր հերթին բացասական ազդեցություն կթողնի շրջակա միջավայրի և մարդկանց առողջության վրա»։

Back to top button