ԿարևորՀասարակություն

ՌԴ-ից Արցախ առաջին չվերթերը կարող են իրականացվել դեկտեմբերին

Արցախի Հանրապետությունը և Ռուսաստանի իշխանությունները քննարկում են օդային հաղորդակցության բացման հարցը, և ՌԴ-ից  դեպի Ստեփանակերտի օդանավակայան առաջին չվերթերը կարող են իրականացվել արդեն դեկտեմբերին: Այս մասին հայտնում է Ռիա նովոստին՝ հղում անելով Արցախի Հանրապետության վարչակազմի իր աղբյուրին:

«Այժմ երկու կողմերն էլ  ջանքեր են գործադրում, որպեսզի դա տեղի ունենա»,- ասել է գործակալության զրուցակիցը՝ պատասխանելով մինչև տարեվերջ Ստեփանակերտի օդանավակայանի բացվելու հավանականության մասին հարցին։

Նա հավելել է, որ Ստեփանակերտի օդանավակայանում նաև կիրականացվեն ուղևորների համար չվերթներ, որոնք, ինչպես սպասվում է, Արցախ կժամանեն ոչ միայն Մոսկվայից, այլև Ռուսաստանի այլ տարածաշրջաններից:

Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանն օդանավակայանի վերագործարկման հարցը կարևոր էր համարել ինչպես տնտեսական, այնպես էլ մարդասիրական առումով։

Բաբայանը հայտնել էր, որ սեղմ ժամկետներում օդանավակայանը պետք է շահագործման հանձնվի՝ քանի որ այդ հարցը եղել է նաև պատերազմը կանգնեցրած եռակողմ պայմանագրում։

«Այնտեղ նշված կետերից մեկը նաև կոմունիկացիաների ապաշրջափակումն է, նշված է  նաև Ստեփանակերտի օդանավակայանի հարցը»,- ասել էր Բաբայանը։

Ստեփանակերտի օդանավակայանը կառուցվել է 1974 թվականին: 90-ականների սկզբին՝ ղարաբաղյան հակամարտության տարիներին, օդանավակայանը ծառայում էր ռազմական կարիքների համար:

Հետո այն չի շահագործվել: Վերակառուցումից հետո՝ արդեն 2012-ին, օդանավակայանը տեխնիկապես պատրաստ էր շահագործման, սակայն Բաքուն զգուշացրել էր, որ թռիչքները դեպի Ստեփանակերտ կդիտարկի որպես Ադրբեջանի օդային տարածքի խախտում, և չէր բացառել, որ կստիպի ինքնաթիռներին վայրէջք կատարել:

Ցուցադրել ավելի
Back to top button