ԿարևորՀասարակություն

Մյասնիկյան պողոտայի մի հատվածում ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը

Ծառերի սանիտարական էտման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. դեկտեմբերի 5-ին և 6-ին՝ ժամը 7:00-14:00-ը, ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Մյասնիկյան պողոտայի՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրից կենդանաբանական այգի ընկած միակողմանի հատվածում: 

Այս մասին հայտնեցին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչչությունից: Պատճառած ժամանակավոր անհարմարության համար Երևանի քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը: 

Ցուցադրել ավելի
Back to top button