ԿարևորՀասարակություն

Հաստատվել է կորոնավիրուսի 1184 նոր դեպք

Դեկտեմբերի 4-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 139692 դեպք, որոնցից 114990-ը` առողջացած, 2277-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 21842 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 522843 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 3398 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1184 նոր դեպք: Ունենք 1762 առողջացած և 23 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 583 է:

Ցուցադրել ավելի
Back to top button