Սփյուռքի ձայնը

Ո՞ր դեպքում Ֆրանսիան կճանաչի Արցախի անկախությունը․ «Սփյուռքի ձայնը»

Գլենդելի միացյալ կրթաշրջանի վարչության անդամ Գրեգ Գրիգորյանը համագործակցելով ամերիկյան և հայաստանյան մի շարք կազմակերպությունների հետ հունվարից կսկսի օնլայն դասընթացներ անցկացնել Հայաստանում գտնվող արցախցի աշակերտների հետ:

Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արք. Տերտերյանի նախաձեռնությամբ Արցախից տեղահանվածների համար բարեգործական ծրագիր կիրականացվի՝ տարբեր շրջաններում դրամահավաքների շնորհիվ:

Նոյեմբերի 25-ին Ֆրանսիայի Սենատն ընդունեց Արցախի անկախությունը ճանաչող բանաձևն, որին հետևեց երկրի ԱԳՆ-ի պարզաբանումը այդ բանաձևի վերաբերյալ:

Կարո՞ղ ենք արձանագրել, որ Ֆրանսիան իր կարծիքը հայտնում է ԱԳՆ-ի միջոցով, թե՞ կարող ենք հաջորդ փուլերում բոլորովին այլ արդյունք ունենալ: Մասնավորապես, ԱԺ-ում ե՞րբ է հարցը քննարկվելու և արդյոք հնարավո՞ր է այնպես աշխատել, որ ԱԺ-ում էլ հաջողություն գրանցենք:

Զրույց քաղաքական վերլուծաբան, թարգմանիչ և Լիոնի «Կովկաս» ինստիտուտի ղեկավար, ֆրանսաբնակ Հիլդա Չոբոյանի հետ:

Back to top button