ԿարևորՀասարակություն

Երրորդ և ամենամեծ հումանիտար օգնության բեռը Իտալիայից ուղարկվում է Հայաստան

Իտալիայում Հայաստանի դեսպանությունից հայտնում են․

«3-րդ և ամենամեծ հումանիտար օգնության բեռը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի (Արցախի) պատերազմում տուժած մեր հայրենակիցներին, մեկնում է Հայաստան։

Շնորհակալություն ենք հայտնում Organizzazione Umanitaria Maniverso Onlus-ին, որն իր պահեստը տրամադրել էր ապրանքների հավաքման համար, ինչպես նաև Comunità Lituana del Veneto, la Caritas Vittorio Veneto, Angolo del Riuso Solidale Venezia և այլ կազմակերպությունների, որոնք նույնպես նպաստել են հավաքին՝ տրամադրելով ապրանքներ։

Հատուկ շնորհակալություն ենք հայտնում Հայ Համայնքի ակտիվ անդամներին ապրանքների հավաքագրումը իրականացնելու և կազմակերպելու համար, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր իրենց ուժերի ներածին չափով իրենց լուման են ներդրել այս նախաձեռնությունում։

Ականատես եղանք մի հսկայական մարդկային համագործակցության և համախմբվածության, որոնք աներկմտաբար կերտում են անգնահատելի համամարդկային արժեքներ։ Շնորհակալություն բոլորին»։

Back to top button