ԿարևորՔաղաքական

ԵԱՀԿ նախագահը կոչ է արել շարունակել ԼՂ հարցով բանակցությունները Մինսկի խմբի շրջանակում

Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցությունները պետք է շարունակել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում իրավիճակի լիարժեք կարգավորման համար: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ալբանիայի վարչապետ եւ արտաքին գործերի նախարար Էդի Ռաման՝ բացելով ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի 27-րդ նստաշրջանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ես ուրախ եմ, որ ռազմական գործողությունները դադարեցվել են: Ժամանակն է իրականացնել ստանձնած համապատասխան պարտավորությունները: Լիակատար աջակցություն եմ հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո բանակցային գործընթացը վերսկսելուն: Բովանդակային բանակցությունները պետք է շարունակվեն»,-ասել է նա:  

Back to top button