ԿարևորՀասարակություն

Դեկտեմբերի 3-ը Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է

Դեկտեմբերի 3-ը Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 1992-ին 47-րդ նստաշրջանում հատուկ բանաձևով դեկտեմբերի 3-ը հռչակել է հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օր և կոչ արել բոլոր պետություններին ու միջազգային կազմակերպություններին գործակցել ու նշանավորել օրը, որի հիմնական խորհուրդը հաշմանդամություն ունեցող անձանց ինտեգրումն է հասարակության մեջ:

2007թ-ի մարտի 30-ին Նյու Յորքում կայացավ Հաշմանդամ անձանց իրավունքների կոնվենցիայի ստորագրման հանդիսավոր արարողությունը։ Փաստաթուղթը ստորագրեց աշխարհի 81 երկիր՝ այդ թվում նաև Հայաստանը։

Կոնվենցիան ներառում է 50 հոդված, որոնք ուղղված են հաշմանդամների իրավունքների պաշտպանությանը և խրախուսմանը, նրանց նկատմամբ խտրական վերաբերմունքի վերացմանը, աշխատանքի, առողջապահության, կրթության և հասարակության կյանքին լիարժեք մասնակցության իրավունքների ապահովմանը, արդարադատության մատչելիությանը, անձնական անձեռնմխելիությանը, չարաշահումներից և շահագործումից ազատմանը, ազատ տեղաշարժմանը, անհատական շարժունակությանը և այլն։

Back to top button