ԿարևորՀասարակություն

Հունան Պողոսյանն ազատվեց Սյունիքի մարզպետի պաշտոնից

Այսօր Կառավարության նիստին հաստատվեց Հունան Պողոսյանին Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի պաշտոնից ազատելու մասին որոշումը։

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության Կառավարությունը որոշում է.

Հունան Պողոսյանին ազատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի պաշտոնից»,- ասված է Կառավարության որոշման մեջ: 

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել: Պողոսյանը Սյունիքի մարզպետ էր նշանակվել 2018-ի հոկտեմբերին:

Ցուցադրել ավելի
Back to top button