Հայագիտակ

Խաչատուր Աբովյանի գործը դեռ անհայտ է շատերին․ «Հայագիտակ»


Աբովյանը նկարագրել է գերմանացիների, Քանաքեռի բնակիչների, քրդերի, եզդիների կյանքը, կենցաղը, սովորույթները։ Կարելի է ասել, որ ազգագրության մեջ նա առաջինը նկարագրեց հայի բնակարանը, նիստուկացը։

Նրա բոլոր գիտական ուսումնասիրությունները գերմաներեն են և իր կենդանության օրոք չեն հրատարակվել։

Աբովյանը զարմանալի բազմակողմանի զարգացած մարդ է եղել։ Նա ստեղծել է օթերևութաբանական կայան, փորձել է աճեցնել նորանոր բույսեր, հավաքել է բանահյուսական մեծ նյութ և այլն։

Նրան միշտ ճնշել են իր եվրոպական առաջավոր հայացքների համար։ Նա գտնում էր, որ կանայք ևս պետք է կրթվեն, որպեսզի կարողանան ճիշտ դաստիարակել երեխաներին։

Back to top button