ԿարևորՔաղաքական

«Լուսավոր Հայաստան»-ի վարչապետի թեկնածուն Էդմոն Մարուքյանն է

«Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն Էդմոն Մարուքյանն է. այս պահին եղած որոշման համաձայն՝ վարչապետի պաշտոնը թափուր մնալու դեպքում խմբակցությունն առաջադրելու է Էդմոն Մարուքյանին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը:

Գորգիսյանը նշել է, որ երեկ ուշ երեկոյան «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի հետ հանդիպել են «Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն» կուսակցության ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին։ Հանդիպմանը Իշխան Սաղաթելյանը տեղեկացրել է, որ 16 կուսակցությունների վարչապետի թեկանծուն Վազգեն Մանուկյանն է:

Հանդիպման ընթացքում, ըստ Գորգիսյանի, երկուստեք արձանագրվել են մեր դիրքորոշումներն առ այն, որ մոտեցումների համընկնում ունենք այն հարցում, որ գործող վարչապետ Փաշինյանը պետք է հրաժարական տա։

«Իշխան Սաղաթելյանին հայտնել ենք, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի որոշման համաձայն՝ կուսակցությունն ընտրություններին մասնակցել է իր վարչապետի թեկնածուով, ով համամասնական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանն է», — գրել է նա:

Ցուցադրել ավելի
Back to top button