ԿարևորՀասարակություն

Ե՞րբ է գալու վաղվա Հայաստանը․ Մովսես Գորգիսյանի ծննդյան օրն է

Միագույն դրոշ չէր սիրում։ Կարմիրի դեմ ոչինչ չուներ, բայց պայքարում էր խորհրդային կարմիրի դեմ, փոխարենը նախընտրելով եռագույնը․ էլի կարմիր՝ բայց կապույտի ու ծիրանագույնի համադրությամբ։

Քաղաքական գործիչ էր, ռեժիսոր, դերասան։ Ասում են՝ տաղանդավոր մարդ բոլոր այն տեղերում, ուր լինում էր։

«Հոսող, մաքրվող գետը չի հոգնում, մենք հոսելով պիտի մաքրվենք և դրանով գտնենք մեր պայքարի ձևը»,– ասում էր, բռունցքված ձեռքը պարզում գլխից բարձր ու գոռում՝ պայքա՛ր։

«Սուգը հավերժ է, եթե պայքար չկա։ Մենք միշտ կսգանք, եթե չպայքարենք։ Մեզ ապտակողին, եթե մենք նստենք լացենք, ոչ թե պատասխան ապտակ տանք կամ պահանջենք ապտակի պատասխանը, մենք միշտ ապտակված կմնանք։ Պայքա՛ր»։

Ածական չուներ, եթե այսօր կենդանի լիներ, հավանաբար նրան ազատություն–մարդ կկոչեինք։ Բնորոշող գոյականը՝ պայքար, ածականը՝ վարակիչ։ Ազատություն–մարդը՝ Մովսես Գորգիսյանը, ծնվել է այս օրը, ապրել պայքարով, իր գաղափարներով վարակել ոչ միայն իր ժամանակակիցներին։

«Գորգսյանը էն առաջին մարդկանցից մեկն է եղել, որոնք բարձրացնում են արցախյան շարժաման համար տեղի ունեցող պայքարի ընթացքում բարձրացնում են նաև անկախության հարցը»։

Միքայել Յալանուզյանի հետ միասին դեպի անցյալ ենք նայում, այն երիտասարդին, որը հավերժ մնաց 28 տարեկան, այն ամենահամարձակը, որը 1988 թվականի մայիսի 28–ին 70ամյա դադսարից հետո բարձրացներ հայկական դրոշը։ Բարձրարած դրոշը հետո մորը նվիրեց՝ Ալիս Գորգիսյանին․

«Ես շատ գոհ եմ, որ ինքը էդպիսին է, բայց իր կյանքի համար վախենում էի։ Դե մայր եմ էլի, ինչքան չլինի։ Ինքն էլ մի անգամ մանավանդ, որ մայիսի 28–ի եռագույնը բարձրացրել էինք, եկավ տուն ասեց՝ մի նպատակ ունեի՝ եռագույնը բարձրացուցի, թող մեռնեմ սրանից հետո, վեջս չէ»։

Գորգիսյանի ծնունը, կյանքը ծառայեց հայրենիքին ու անկախությանը, մահը ևս այդ նպատակի համար պիտի լիներ։ Ջոկատը, որում կռվում էր, «Անկախության բանակ։» էր կոչվում։

Մինչ մահը Գորգիսյանը շատ բան արեց ու ասեց, դրանցից շատերը մնացին պատմության մեջ, որոշները՝ մեր բառապաշարում։

«Կեցցե ազատ անկախ Հայաստանը, Կեցցե այն Հայաստանը, որը վաղն է գալու»։

88-ին ասված այս խոսքերը բոլորին են հայտնի։ Ավելի քան 30 տարի մենք սպասում ենք վաղվա Հայաստանին։

«Եթե փորձենք ընդհանրացնել, իմ տպավորությունամբ, մենք ուզում ենք կայուն, ուզում ենք զարգացող, արդարացի և ինքնությույն, անկախ Հայաստան, իհարկե նաև անվտանգ, պաշտպանված Հայաստան»։

Յալանուզյանը, սակայն, կարծում է, որ միայն ցանկանալը, սպասելն ու ոչինչ չանելը արդարացված չէ, ու մեզ ոչ մի լավ տեղ չի տանի։ Ինչ–որ բանի հասնելու համար պետք է շատ աշխատել, կառուցել, ստեղծել։ Ստեղծել այն Հայաստանը, որը մեր բոլորի կամ մեծամասնության համար կլինի ընդունելի, մեր երազանքի Հայաստան։ Եվ ի դեպ՝ աշխատել–կառուցել–ստեղծել բանաձևը պետք է գործի անդադար ու անխափան․

«Չկա էնպիսի սահման, որին հասնելուց հետո դու լուծած ես լինում ամբողջությամբ քո բոլոր խնդիրները և անելու բան այլևս կարծես չկա, հասնում  ես քո երազանքին։ Երազանքը որպես էդպիսի կարող էր լինել հենց անկախություն ունենալը, որին մենք ձգտել ենբք ու հասել ենք։ Անկախությունից հետո պետության պաշտպանության, պահպանման, կայունության, անվտանգության համար անընդատ պետք է աշխատել, անընդհատ պետք է պայքարել, անընդհատ լինելու են սպառնալիքների, լինելու են հաջողություններ, լինելու են ձախողումներմ, հաղթանակներ, պատմություններ»։

Ի վերջո եկա՞վ Գորգիսյանի երազած վաղվա Հայաստանը, հարցնում եմ Յալանուզյանին․

«Կարծում եմ որպես անկախ պետություն, որպես անկախության հասած երկիր ինքը բավարարված կլիներ և կստացվեր որ իր եզազանքը իրականութուն է դարձել, բայց եթե նայենք մեր վերջին անհաջողությունը, պարտությունը, խնդիրները, որ ունենք Արցախի պատերազմից հետո՝ բնական է, որ ոչ միայն ինքը, այլ  նաև ցանկացած մարդ Հայաստնանում, մտահոգված է, անհանգստացած է, բայց դա հենց էդ պայքարի, էդ վաղվա Հայաստանի ճանապարհի անխուսափելի մի մասն է, որը պետք է անցնել և գնալ առաջ»։

Հաղթանակներ ու պարտություններ լինում են։ Չկա մի երկիր, որը հաղթում է միշտ, անդադար պարտվող ժողովուրդներ նույնպես չկան։ Բայց կյանքը հենց հաղթելու ու պարտվելու մասին է։ Անդադար շարունակելու, ամեն օր աշխատելու, կառուցելու, ստեղծելու։ Քանի որ սուգը հավերժ է, եթե պայքար չկա։

Իսկ վաղվա Հայաստանը երբեք չի գալու։

Մնում է ապրել այնպես որ հավերժ 28–ամյա անկախություն–մարդ Մովսես Գորգիսյանը ու մեր մյուս հերոսները գոհ լինեն ամեն պահի առկա «այսօրվա Հայաստան»–ով։ Այդ պարտավորությունը դրված է անկախությունը ստեղծած, անկախության մեջ ծնված, անկախության մեջ ծնվելիք բոլոր սերնդների վրա։

Ցուցադրել ավելի
Back to top button