ԿարևորՀասարակություն

Առաջիկայում կվերաբացվեն Ստեփանակերտի 3-րդ, 4-րդ, 9-րդ,10-րդ և 12-րդ դպրոցները

Արցախում դպրոցները մեկնարկում են իրենց բնականոն աշխատանքը, առաջիկա շաբաթվա մեջ կվերաբացվեն Ստեփանակերտի 3-րդ, 4-րդ, 9-րդ,10-րդ և 12-րդ դպրոցները: 

«Սիրելի՛ հայրենակիցներ, աշակերտներ և ծնողներ, տեղեկացնում ենք, որ

  • ներկա պահին Ստեփանակերտում գործում են 2-րդ, 7-րդ, 8-րդ, 11-րդ և ֆիզմաթ դպրոցները.
  •  առաջիկա շաբաթվա մեջ կվերագործարկվեն 3-րդ, 4-րդ, 9-րդ, 10-րդ և 12-րդ դպրոցները.
  • ժամանակավորապես չի գործելու 5-րդ դպրոցը, դպրոցի աշակերտները, ըստ նախընտրության, կարող են հաճախել 4-րդ ու 8-րդ դպրոցներ.
  • 6-րդ դպրոցի մասին կտեղեկացնենք առաջիկայում.
  • դեռևս չեն գործում երաժշտական ու արվեստի դպրոցները.
  • դասերը վերսկսվել են նաև Ստեփանակերտի բժշկական ու երաժշտական քոլեջներում.
  • Շուշիի Մոզյան արհեստագործական ուսումնարանի աշկերտները կարող են գրանցվել Ստեփանակերտի արհեստագործական ուսումնարանում. առաջիկայում սպասվում է երկու ուսումնարանների միավորում»,- ասված է Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարարության տարածած հայտարարության մեջ:
Ցուցադրել ավելի
Back to top button