ԿարևորՀասարակություն

Ադրբեջանցիները փորձում են դիրքավորվել Սյունիքի Տեղ համայնքին շատ մոտ․ համայնքի ղեկավար

«Սյունիքի Տեղ խոշորացված համայնքն այսօր 60 կմ սահամնագիծ ունի Ադրբեջանի հետ, և ադրբեջանցիներն այսօր գծում են իրենց ԶՈՒ տեղակայման քարտեզը, այսինքն ՝ փորձում են սահամանազատում իրականացնել»,-«Ռադիոլուրին» պարազաբանել է տվել Տեղ խոշորացված համայնքի ղեկավար Ներսես Շադունցը:

Նշենք, որ մամուլն այսօր գրել էր, որ երեկ հայ-ադրբեջանական սահմանին միջադեպ է գրանցվել։ Համայնքի ղեկավարը մանրամասնել է, որ ադրբեջանցիները քարտեզները ձեռքերին եկել են, և փորձել ճշտումներ անել՝ թե ո՞ր հատվածը, ում է պատկանում: Մեր տղաներն անմիջապես կապ են հաստատել համայնքի ղեկավար Ներսես Շադունցի հետ, նա էլ հանձնարարել է մի քայլ անգամ ետ չգնալ՝ կանգնած դիրքերից։

«Ադրբեջանցիները լսել են մեր տղաների հիմնավորումները և հետ են գնացել իրենց մոտ: Նորից անպայման կգան, դեռ սահմանաների ճշգրտման հարցը չի ավարտվել, ճշտումներ են անում»,- ասում է համայնքապետը և հավելում՝ մեր տղաները չեն զիջել ոչ մի միլիմետր և ասել են, որ իրենք իրենց ճիշտ տեղում են կանգնած և անգամ իրենց են տարբերակ առաջարկել, այն է՝ մի քիչ այն կողմ դիրքավորվել:

«Սա մեր հողն է: Մեր զինվորները, համայնքի բանկիչների հետ կանգնած են ամուր, հետ նահանջ չկա, չի էլ կարող լինել: Բոլորս այսօր պետք է ամեն ինչ անենք, որ պաշտպանենք մեր տունը»,-ասել է Շադունցը:

Ավելի վաղ, այսօր Սյունիքի փոխարզպետ Նարեկ Բաբայանը տեղեկացրել էր, որ սահմանամերձ կճանաչվեն Մեղրի խոշորացված համայնքի Նռնաձոր բնակավայրը, Կապան համայնքի Ներքին Հանդ, Սրաշեն, Շիկահող, ճակատեն, Սյունիք, Խնդրանց, Ագարակ, Եղվարդ, Դավիթ Բեկ, Ուժանիս, Աղնուտ բնակավայրերը, Գորիս խոշորացված համայնքի Բարձրավան, Որոտան, Շուռնուխ, Խոտ, Քարահուջ, Հարթաշեն, Ներքին Խնձորեսկ, Կոռնիձոր, Խնձորեսկ, Արամուս, Տեղ, Խնածախ, Խոզնավար, Ակներ բնակվայրերը: Ընդհանուր առմամբ շուրջ 30 համայնք, որոնք նախկինում սահմանամերձ չեն եղել:

Ցուցադրել ավելի
Back to top button