ԿարևորՏնտեսական

Սարալանջում արևային ֆոտովոլտային կայան է տեղադրվել

2020 թվականի սուբվենցիոն ծրագիրը Շիրակի մարզի Սարալանջ համայնքն ուղղել է արևային ֆոտովոլտային կայանի տեղադրմանը և փողոցային լուսավորության ցանցի ընդլայնմանը։

Այս մասին տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը:

Ծրագրի ընդհանուր արժեքը 11 մլն 580 հազար դրամ է, որից պետական բյուջեից համաֆինանսավորման չափաբաժինը 65 տոկոս է, իսկ համայնքի բյուջեի ֆոնդային մասից համաֆինանսավորումը՝ 35:

Նախատեսվում է Սարալանջ համայնքում կառուցել 10կվտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան։ Համայնքի 3 փողոցում ընդլայնվել է լուսավորության ցանցը, տեղադրվել են 25 նոր հենասյուն և լուսատուներ:

https://m.facebook.com/story.php?story_fbid=2768887650037102&id=1906213976304478
Back to top button