ԿարևորՀասարակություն

Դեկտեմբերը տաք կլինի

Դեկտեմբեր ամիսը կանցնի նորմայից տաք, օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 1-2 աստիճանով, տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից պակաս։ 

Այս մասին ֆեյսբուքի էջում գրել է ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը՝ ներկայացնելով դեկտեմբեր ամսվա կլիմայական բնութագիրն ու ամսվա եղանակի կանխատեսումը: 

Մասնավորապես, Երևանում օդի միջին ամսական ջերմաստիճանը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +8-ից +10, երրորդ տասնօրյակում՝ օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -10-ից -13:

Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից պակաս (նորման` 25-30 մմ): Առանձին օրերի կդիտվի մառախուղ:

Back to top button