90-ականների Արցախյան ազատամարտի մասին պատմող լուսանկարներն այսօր ավելի քան արդիական են։ Նոր պատերազմի ֆոնին այդ լուսանկարներում առկա պատմություններն ու տրամադրությունները կրկնակի ողբերգական են ընկալվում։
Հաղորդումն անդրադառնում է լուսանկարիչ Գագիկ Հարությունյանի «Անվերջ վերադարձ» խորագրով «Ղարաբաղ» շարքին, որն այս օրերին ներկայացված է Գեղագիտության ազգային թանգարանում։
Ի՞նչ են պատմում և ակնարկում լուսանկարները, ինչո՞ւ են այս գործերն այդքան արդիական, ինչո՞վ է առանձնահատուկ լուսանկարչի ստեղծագործությունը։
Զրույց արվեստաբան Լուսինե Գալստյանի հետ։

