Դպրություն

Արցախի երեխաները «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում․ «Դպրություն»

Սեպտեմբերի 29-ից բնահան եղած արցախցիներին ընդունեց նաև «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը իր դպրոցի կացարաններում, Հյուսիսային դպրոցում ուսումնառության մեջ ներառեց 25 սովորողի՝ կազմակերպելով նրանց տեղափոխումը, սնունդը։

Քաղաքային դպրոցներում ընդհատվեցին ուսումնական պարապմունքները, իսկ կրթահամալիրում սկսվեց Արցախ-Հայաստան համակեցության ճամբարը։

Կրթական համայքը՝ սովորող-ծնող, հանդես եկավ իր հոգատար լինելու հայտով։ Բնահան եղած արցախցիների, կրթության կազմակերպման իրացման սովորողների թիվը օր-օրի ավելանում էր: Ձևավորվեց մի մեծ, հոգատար ընտանիք:

Իսկ հիմա, երբ արդեն հնարավորություն կա Արցախ վերադառնալու, բազմաթիվ երեխաներ, իրենց ընտանիքներով մեկնում են հայրենի բնօրրան՝ իրենց հետ տանելով Հայաստանի ընկերների սերն ու ջերմությունը:

Back to top button