ԿարևորՀասարակություն

Ավելի քան 600 զոհված զինծառայողների մարմին է հանվել

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը և Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովը հանդիպում են ունեցել պատերազմում անհայտ կորած և գերության մեջ հայտնված զինծառայողների մի խումբ հարազատների հետ:

Այս մասին Հարությունյանը գրել է ֆեյսբուքի իր էջում:

«Այսօր հերթական հանդիպումն եմ ունեցել անհայտ կորած և գերության մեջ հայտնված զինծառայողների մի խումբ հարազատների հետ, որին մասնակցում էին Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովը և ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Կարեն Սարգսյանը: Ներկայացնելով իրականացվող հումանիտար աշխատանքների ինտենսիվությունը՝ նշել եմ, որ ԱՀ ԱԻՊԾ, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի արցախյան գրասենյակի և ռուս խաղաղապահների սերտ համագործակցության շնորհիվ այս ընթացքում ավելի քան 600 մարմին է հանվել հակամարտության գոտուց, և ամեն օր աշխատանքները շարունակվում են»,- գրել է Հարությունյանը:

Արցախի նախագահը նշել է, որ այս օրերին պետական ամենաբարձր մակարդակով գործադրվում են բոլոր ջանքերը հնարավորինս կարճ ժամկետներում անհայտ կորած բոլոր հայրենակիցների ճակատագրերը պարզելու ուղղությամբ:

Back to top button