ԿարևորՀասարակություն

Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննեսը տեղափոխվել է Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցի

Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննեսը տեղափոխվել է Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցի: Այս մասին տեղեկանում ենք Սուրբ Երրորդություն եկեղեցու տարածած հաղորդագրությունից։

«Սիրելի՛ հավատացյալներ,

տեղեկացնում ենք, որ Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննես քհն. Հովհաննիսյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրամանով ժամանակավոր տեղափոխվել է Սուրբ Երրորդություն եկեղեցի։

Տեր Հայրը ունի որոշակի առողջական խնդիրներ, անհրաժեշտ բուժումներ ստանալուց հետո Տեր Հովհաննեսը կրկին վերադառնալու է Դադիվանք»,- ասված է հաղորդագրությունում։ 

Back to top button