ԿարևորՀասարակություն

Այսօր Հանրային հեռուստատեսության «ծնունդն» է

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հայտնում է, որ 1956 թվականի նոյեմբերի 29-ին տրվել է Հանրային հեռուստատեսության մեկնարկը:

«Հանրայինի ակունքներում կանգնածները հեռուստատեսությունը պատկերացնում էին որպես արվեստի և մշակույթի արժեքների հետ շփման միջոց:
Երևի հենց դա էր պատճառը, որ առաջին եթերային օրը սկսվեց գեղարվեստական ֆիլմի ցուցադրությամբ:

Ժամանակի ընթացքում շատ փոփոխություններ են կատարվել՝ շատացել են տեղեկատվության տրամադրման աղբյուրները, փոխվել արագությունը, սակայն հեռուստատեսությունը պահպանել է իր ուրույն տեղը մեր կյանքում:

Հ. Գ. Հանրային հեռուստաընկերության պաշտոնական բացումը կատարվել է 1957թ. փետրվարի 17-ին»,- ասված է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի տարածած հաղորդագրության մեջ:

Back to top button