ԿարևորՀասարակություն

Քիմ Քարդաշյանը կոչ է անում օգնել արցախցի փոքրիկներին

Ամերիկահայ հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ֆեյսբուքյան իր էջում կոչ է արդել միանալ Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի և Բերկլիի Կալիֆոռնիայի համալսարանին կից գործող Hidden Road Initiative ՀԿ-ի «Տոնական ուսապարկեր Արցախի համար» նախաձեռնությանը, որը նպատակ ունի տոնական ուրախ տրամադրություն պարգևել Արցախում պատերազմի հետևանքով տեղահանված երեխաներին:

«Դրեք ուսապարկը խաղալիքներով, դպրոցական և արվեստի պարագաներով, անձնական խնամքի պարագաներով, հագուստով և աքսեսուարներով, անձնական նշումով և այլն, և նվիրեք այն Արցախում պատերազմի հետևանքով տեղահանված երեխային: Ուսապարկերը կտեղաբաշխվեն են Project Hope կենտրոնների ուսանողների կողմից»,-գրել է Քարդաշյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button