ԿարևորՀասարակություն

Հատուցման դիմում ներկայացնելու համար որևէ ժամկետ չկա․ ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբ

ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը տեղեկացնում է, որ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի շահառու դառնալու համար պահանջվող փաստաթղթերի հավաքագրման գործընթացն իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում (Մարզերում՝ մարզպետարանների կամ տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով, Երևանում՝ վարչական շրջանի աշխատակազմերի միջոցով (թաղապետարաններ)) և Արցախի Հանրապետությունում (ԱՀ Պաշտպանության Բանակի միջոցով (սոցպաշտպանության բաժին)):

«Միևնույն ժամանակ եթե ցանկանում եք ինքնուրույն հավաքագրել փաստաթղթերը, ապա կարող եք ծանոթանալ հատուցումների տրամադրման կարգին  և դիմել համապատասխան մարմիններին»:

ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը հայտնում է նաև, որ չկա որևէ ժամկետ հատուցման դիմում ներկայացնելու համար:

Ցուցադրել ավելի
Back to top button