Ստարտափ Հայաստան

Ձեռագործ աշխատանքների բիզնեսում հեղինակը պետք է շատ երևա․ «Ստարտափ Հայաստան»

Լուսինե Մելիքջանյանը Ռուսաստանից եկավ Հայաստան այն տարիքում, երբ պետք էր համալսարան ընդունվել։ Տասը տարի տուրիզմի ոլորտում աշխատելուց հետո, ինքն իրեն բռնեցրեց այն մտքի վրա, որ օրերն անցնում են ստանդարտ, հասկացավ, որ պետք է մտածել մի այնպիսի բան, որից այնքան էներգիա կկարողանա ստանալ, որ կբավարարի ապրել այն կյանքով, ինչն իրեն ավելի է դուր գալիս։

Եվ հենց այդ ժամանակ էլ Լուսինեն սկսեց կամաց կամաց աշխատել սեփականը ստեղծելու համար։

Լուսինեն հետաքրքիր պատմություններով է կիսվում իր հետևորդների հետ, պատմում իր առօրյայից, թե ինչպես է որոշ խնդիրներ լուծում, նոր գաղափարներն է քննարկում, ցույց է տալիս, թե ինչպես է այս կամ այն իրը պատրաստում։

Վստահ է, որ իրեն մյուսներից հենց այս ձևն է առանձնացրել և հաջողություն բերել։

Այս պահին ունենք երիտասարդ աղջիկ, որը միայնակ կարողացել է ստեղծել սեփական բրենդը, կարողանում է իրեն ապահովել ֆինանսապես, ստեղծել իրեր, որոնք պետք են մարդկանց, փոխել մարդկանց տրամադրությունները դեպի գեղեցիկը և Հայաստանից նոր ճանապարհ բացել դեպի համաշխարհային շուկա։

Ցուցադրել ավելի
Back to top button