ԿարևորՀասարակություն

Բեռնատար տրանսպորտային միջոցների համար կբացվեն հայ-վրացական սահմանի Բագրատաշեն-Սադախլո և Գոգավան-Գուգութի անցակետերը

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Հայտնում ենք, որ դեկտեմբերի 1-ին՝ ժամը 00։01 րոպեից սկսած, բեռնատար տրանսպորտային միջոցների համար կբացվեն հայ-վրացական սահմանի Բագրատաշեն-Սադախլո և Գոգավան-Գուգութի անցակետերը։
Բավրա-Նինոծմինդա անցակետը կշարունակի աշխատել մինչ օրս գործած շուրջօրյա ռեժիմով»։

Ցուցադրել ավելի
Back to top button