ԿարևորՍպորտ

ՈՒԵՖԱ-ն Իբրահիմովին ցմահ որակազրկել է, «Քարաբագ»-ին՝ տուգանել

ՈւԵՖԱ-ն պատժել է «Քարաբագի» մամուլի քարտուղար Նուրլան Իբրահիմովին սոցցանցերում հայերին սպանելու կոչերի համար:

«Վերահսկիչ, էթիկայի և կարգապահական մարմինը որոշում կայացրեց արգելել «Քարաբագի» մամուլի պատասխանատու Նուրլան Իբրահիմովին ցմահ զբաղվել ֆուտբոլի հետ կապված որևէ գործողությամբ` նրա գործունեության ժամանակավոր կասեցման օրվանից (2020 թ. նոյեմբերի 3-ից), պահանջել ՖԻՖԱ-ից  ընդլայնել վերը նշված ցմահ արգելքը ամբողջ աշխարհում, իսկ «Քարաբագին» տուգանել 100,000 եվրոյով», – ասված է ՈՒԵՖԱ-ի հայտարարության մեջ:

«Քարաբագի» մամուլի քարտուղարը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ նշելով, որ իրենք պետք է սպանեն բոլոր հայերին՝ կանանց, երեխաներին ու ծերերին, իսկ հետո հեռացրել գրառումը:

Back to top button