ԿարևորՍպորտ

Լևոն Արոնյանը մրցումային 1-ին օրից հետո հաղթում է. Skilling Open

Արագ շախմատի Skilling Open առցանց մրցաշարի քառորդ եզրափակիչ փուլի 1-ին օրից հետո Լևոն Արոնյանը 2:5:1,5 հաշվով հաղթում է Յան Նեպոմնյաշչուն:

Առաջին պարտիայում կողմերը հաշտություն կնքեցին, իսկ ահա երկրորդում հաջողության հասավ ռուսաստանցի գրոսմայստերը: Սակայն 3-4-րդ պարտիաներում Լևոն Արոնյանը իրեն հատուկ ոճով տպավորիչ հաղթանակներ տարավ և կտրուկ փոխեց մրցամարտի ընթացքը:

Հաջորդ չորս պարտիաները կկայանան այսօր, ժամը 21-00-ին:

Back to top button