ԿարևորՄիջազգայինՍպորտ

Արգենտինայում եռօրյա սուգ է հայտարարվել Մարադոնայի մահվան կապակցությամբ

Արգենտինայի կառավարությունը երկրում եռօրյա սուգ է հայտարարել աշխարհահռչակ ֆուտբոլիստ, Ֆուտբոլի աշխարհի չեմպիոն Դիեգո Մարադոնայի մահվան կապակցությամբ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Դիեգո Մարադոնան կյանքից հեռացել է նոյեմբերի 25-ին: 60-ամյա արգենտինացու մոտ սրտի կանգ է արձանագրվել և բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը:

Մարադոնան նոյեմբերի 3-ին ենթարկվել էր գլխուղեղի վիրահատության, իսկ նոյեմբերի 12-ին դուրս էր գրվել հիվանդանոցից։

Ֆուտբոլասեր հասարակությունը համարում է, որ ֆուտբոլը կորցրեց իր գլխավոր լեգենդներից մեկին։

Back to top button