ԿարևորՀասարակություն

Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Ստեփանակերտ է վերադարձել ևս մոտ 1300 փախստական

ՌԴ ՊՆ-ի հաղորդմամբ՝ Երևանից Ստեփանակերտի գլխավոր հրապարակ է հասել փախստականների տեղափոխող 32 ավտոբուս։ Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ԼՂ է տեղափոխվել ևս մոտ 1300 մարդ։

Երեկ հաղորդվել էր, որ մեկ օրում ԼՂ է վերադարձել ավելի քան 2300 փախստական։ Ընդհանուր առմամբ նոյեմբերի 14-ին մինչ օրս ԼՂ է վերադարձել ավելի քան 11 հազար բնակիչ։

Back to top button