ԿարևորՄշակույթ

Կյանքից հեռացել է Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը

Կյանքից հեռացել է լուսանկարիչ, Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը։ Լուրը Facebook-ի իր էջում հայտնել է կոմպոզիտոր Երվանդ Երզնկյանը։

«Կյանքից հեռացել է իմ ընկեր ու մեծ մարդ Զավեն Սարգսյանը։ Հանգչիր խաղաղությամբ…»,– գրել է Երզնկյանը։

Զավեն Սարգսյանը 73 տարեկան էր։ Նա եղել է Սերգեյ Փարաջանովի անձնական լուսանկարիչը։ Նա անհատական ցուցահանդեսներ է ունեցել աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Չինաստանում, Ռուսաստանում, Սերբիայում:

1992 թվականից ղեկավարել է Սերգեյ Փարաջանովի թանգարանը։

Back to top button