ԿարևորՏնտեսական

Կենտրոնական բանկը արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ

Ֆինանսական շուկաների բնականոն գործունեության ապահովման նպատակով Կենտրոնական բանկը արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ։ Այս մասին հայտնել է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը։

«Կենտրոնական բանկը շարունակում է իրականացնել ֆինանսական շուկաների մշտադիտարկում և անհրաժեշտության դեպքում կկիրառի իր գործիքակազմում առկա բոլոր գործիքները՝ երաշխավորելով գների և ֆինանսական կայունությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Վերջին շրջանում արտարժույթը Հայաստանում թանկանում է:

Back to top button