ԿարևորՀասարակություն

Իսպանիայի Կոնգրեսն ընդունել է պատգամավոր Ջոն Ինյառիտուի հերթական առաջարկ-միջնորդությունը

Իսպանիայի Կոնգրեսն ընդունել է պատգամավոր Ջոն Ինյառիտուի հերթական առաջարկ-միջնորդությունը, որով Կոնգրեսն իր ցավակցություններ է հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքացիական և զինվորական զոհերի ընտանիքներին և վերահաստատում է հայ ժողովրդի հետ խորը բարեկամական կապերը, կարևորում է հայկական մշակութային և կրոնական կենտրոնների պաշտպանությունը Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող կամ նրանց վերահսկողության տակ անցնող տարածքներում, ԵՄ-ի կողմից անհրաժեշտության դեպքում Լեռնային Ղարաբաղի բնակչությանը մարդասիրական օգնության ծավալների ավելացումը, ինչպես նաև՝ ներքին տեղահանվածների և փախստականների վերադարձն իրենց բնակավայրեր։ Կոնգրեսում ներկայացված քաղաքական ուժերից որևէ մեկը վերոնշյալ առաջարկ-միջնորդությանը դեմ չի քվեարկել։

Back to top button