ԿարևորՀասարակություն

Ստեփանակերտի բնակիչներին խնդրում են էներգիան խնայողաբար օգտագործել

ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությունից ստեփանակերտվցիներին խնդրում են էներգիան խնայողաբար օգտագործել՝ վթարից խուսափելու համար։

«Հրետակոծության հետևանքով Ստեփանակերտ քաղաքը սնուցող 110 կվ ենթակայանը վնասված է, և այժմ բնակչության էլեկտրամատակարարումը կատարվում է 35/10 կվ ենթակայաններով:

Խնդրում ենք Ձեզ խնայողաբար օգտագործել էլեկտրաէներգիան էլեկտրական ցանցի գերծանրաբեռնվածությունից և վթարներից խուսափելու համար, մինչև էլեկտրական ցանցի ամբողջական վերականգնումը», — հաղորդում են գերատեսչությունից: 

 

Ցուցադրել ավելի
Back to top button