ԿարևորՀասարակություն

Ամանորյա միջոցառումների համար նախատեսված 100 մլն դրամը կուղղվի Ստեփանակերտի ենթակառուցվածքների վերականգնմանը

Երևանի ավագանին այսօր միաձայն որոշում ընդունեց՝ 2020 թվականի բյուջեով ամանորյա միջոցառումների իրականացման նպատակով նախատեսված 100 միլիոն դրամն Արցախի մայրաքաղաքին տրամադրելու մասին:

Նախատեսվում է այդ գումարն ուղղել Ստեփանակերտի թիրախավորման հետևանքով վնասված քաղաքացիական օբյեկտների և ենթակառուցվածքների վերականգնողական կապիտալ աշխատանքներին:

Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսիսյանն ասաց, որ  այլ հատկացումներ Հայաստանի մայրաքաղաքից Արցախի մայրաքաղաքին նույնպես նախատեսվում են:

Ցուցադրել ավելի
Back to top button