ԿարևորՀասարակություն

ՄԱԿ-ը պատրաստ է ՌԴ-ի հետ աշխատել ԼՂ-ում հումանիտար կարիքների գնահատման համար

ՄԱԿ-ի մասնագետները պատրաստ են աշխատել Ռուսաստանի հետ համատեղ՝ Լեռնային Ղարաբաղում անհրաժեշտ հումանիտար աջակցության ծավալը գնահատելու համար։ Այս մասին երկուշաբթի լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Դյուժարիկը նաև հայտնել է, որ գլխավոր քարտուղարը հեռախոսային բանակցություններ է վարել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ, որոնցում ընդգծել է երկրներին հումանիտար աջակցություն ցուցաբերելու ՄԱԿ-ի պատրաստակամությունը:

Back to top button