ԿարևորՄիջազգային

Եվրոպական ևս մեկ երկիր մտադիր է փակել «Գորշ գայլերի» ճանապարհը

Թուրք ազգայնամոլական «Գորշ գայլեր» կազմակերպությունը վտանգ և սպառնալիք է եվրոպական երկրների համար։ Տասնամյակներ շարունակ Գորշ գայլերին ուշադրություն չդարձնող եվրոպան սկսել է արգելքներ կիրառել նրանց գործունեության նկատմամբ։

Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյան․ «Եվրոպական երկրները չէին հասկանում Գորշ գայլերի վտանգը, այն որ դրանք ուղիղ կերպով կառավարվում են Անկարայից և ծառայում են Թուրքական ծավալապաշտական նպատակների իրականացմանը»։

 Լիոնում գտնվող Հայոց ցեղասպանության հուշահամալիրը պղծելուց հետո Ֆրանսիայի կառավարությունը  նոյեմբերի 4-ին պաշտոնապես որոշեց երկրի տարածքում արգելել  թուրք ազգայնականներին միավորող  «Գորշ  գայլեր» կազմակերպության գործունեությունը, նշելով, որ այդ կազմակերպությունը խտրականություն և ատելություն է տարածում, իսկ կազմակերպության անդամները ներգրավված են բռնի գործողություններում։

«Ռազմավարական տեսանկյունից Թուրքիան չի հրաժարվի իր նպատակից այն է՝ ապակայունացնել իրավիճակը եվրոպայում և եթե գորշ գայլերին արգելում են, ես կարծում եմ որ մի շարք կառույցներ ՝ մշակութային, կրթակական, կմտնեն գոշ գայլերը և կգործեն դրանց ներքո։ Էրդողանյան Թուրքիան ուղղակիորեն շանտաժի է ենթարկում մի շարք եվրոպական երկրների այն առումով, որ իր տարածքում բնակվող 4 միլինից ավել փախստականների համար կարող է սահմանները բացել դեպի եվրոպա»։

Կազմակերպության գործունեության առաջ միայն Ֆրանսիական արգելքը չէր, որ դրվեց։ Գերմանիայում ընդդիմադիր և իշխող կուսակցության մի շարք ներկայացուցիչներ բազմաթիվ նախաձեռնություններով հանդես եկան՝ արգելելու թուրքական ծայրահեղական  ահաբեկչական խմբավորման գործունեությունը։  

«Գերմանիան նախաձեռնելէ ընդքունելու այդ որոշումը, որովհետև գերմանական պետական կառուցյներում կան բազմաթիվ աշխատակիցներ, ովքեր հենց Գորշ գայլեր խմբավորումից են և դա ուղղակի վտանգ է պետության նկատմամբ։»

Նոյեմբերի 19-ին Բունդեսթագում քննարկման էր դրվել օրենքի երկու նախագիծ, որոնցից մեկը ներկայացվել էր  Ձախակողմյան կուսակցության, իսկ մյուսը` Կանաչների կուսակցության և Ազատ դեմոկրատների կողմից։ Ընդունված օրինագծում դաշնային կառավարությունը կոչ է անում միջոցներ ձեռնարկել Եվրոպայում «Գորշ գայլեր» ազգայնամոլական շարժման ազդեցությունը ճնշելու ուղղությամբ, հետևել Գերմանիայում նրանց գործունեությանը, ուսումնասիրել կազմակերպությունների արգելման հիմքերը, իրազեկել հանրությանը և հաստատություններին այդ շարժման թիրախների վերաբերյալ և օգտագործել իրավական բոլոր հնարավորությունները ծայրահեղականների քարոզչությանը հակազդելու համար։

«Տեղեկություններ կան, որ գորշ գայլերը սպառնալիքներով լին նամակներ են ուղարկում հայկական համայնքի ներկայացուցիչներում հենց Գերմանիայում և սա ուղված է ոչ միայն հայ ժողովրդի դեմ, ովքեր քաղաքի են այդ երկրի, այլև այդ երկրի քաղացու դեմ» ։

Գերմանիայում առաջին քայլը ևս արված է, թեպետ կազմակերպությունների գործունեության դադարեցման վերաբերյալ որոշում ընդունելու  լիազորությունը պատկանում է Ներքին գործերի նախարարությանը, իսկ Բունդեսթագում ընդունված վերոնշյալ որոշման վերաբերյալ Գերմանիայի ՆԳՆ-ն դեռևս որևէ հայտարարությամբ հանդես չի եկել։

«Դժվար է ասել թե այս արգելնքերի շարքը ինչ շարունակություն կունենա, այստեղ հարցէ թե եվրոպական տվյալ եռրկիրը վտանգավոր կհամարի՞ գորշ գայլերին իր երկրի համար, ինչպես արեցին Ավստրիան, Ֆրանսիան և Գերմանիան»։

Ժամանակակից աշխարհը շչակներից ձայնում է, որ իր անկյուններում տեղ չունեն  կրոնական և էթնիկական խմբերի արժանապատվությունը նսեմացնող ֆաշիստական ​​և ռասիստական ​​գաղափարախոսությունները, իսկ ազատ ժողովրդավարական կարգերին սպառնացող Գորշ գայլերը թերևս Եվրոպայում ամենուր են և ինչպես Բունդեսթագի ներքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Քրիստոֆ դե Վրիսն է ասում՝ դավանում են ուլտրանացիոնալիստական ​​մարդատյաց գաղափարախոսությունը։

Back to top button